Սիրուշոն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներից

17:11   18 մարտի, 2018

Երգչուհի Սիրուշոն ծաղկեփնջերով նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

Լուսանկարի մեկնաբանության մեջ երգչուհին շնորհակալություն է հայտնել Նյու Ջերսիին:

Նշենք, որ Սիրուշոն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա ամերիկյան մի քանի քաղաքներում համերգներ է տալու։ Առաջին համերգը տեղի է ունեցել Նյու Ջերսիում:

Համերգից հետո երգչուհին լուսանկարվել է իր երկրպագուների հետ:

Հիշեցնենք, որ Սիրուշոն իր Instagram-ում  լուսանկարներ էր հրապարակել, որոնցում կեցվածք էր ընդունել՝ Կարմիր գլխարկի կերպարով, իսկ ավելի վաղ իր հետևորդներին պատմել էր, թե ինչպես են նրան դիմավորել Նյու Ջերսիում:



© NEWS.am STYLE