Շրջանառվում են Մեգան Մարքլի մերկ լուսանկարները

18:18   18 մարտի, 2018

Մեգամ Մարքլին վաղուց ընդունել է, ինչպես արքայազն Հարրիի թագավորական ընտանիքը, այնպես էլ բրիտանական հասարակությունը: Բայց, ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ:

Բանն այն է, որ տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում և քննարկվում են արքայազն Հարրիի հարսնացու՝ 36-ամյա Մեգանի մերկ լուսանկարներն ու տեսանյութերը:

Սակայն, Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ պետք է պարզաբանվի լուսանկարների և տեսանյութի իսկությունը: Քանզի այն կայքը, որտեղ դրանք հրապարակվել են վստահություն չի ներշնչում: Հնարավոր է, որ Մեգանի հիշյալ լուսանկարները լինեն կեղծ:

Չնայած նրան, որ թագավորական ընտանիքի անդամները հազվադեպ են դատական գործ հարուցում լրատվամիջոցների դեմ, այնուամենայնիվ, 2012թ.-ին Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը հայց էին ներկայացրել Closer ամսագրի դեմ, որը հրապարակել էր Քեյթի թոփլես լուսանկարները: Ամուսինները գործը հաղթեցին:

Թե ինչպես կվարվեն այս պարագայում Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ զույգի մայիսի 19-ին Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Արարողությունից հետո հարսանեկան խնջույքին հյուրերի համար երգելու են Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը։

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE