Տաթևիկ Ադումյանի ջերմ ընտանեկան նոր լուսանկարը

18:48   18 մարտի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Instagram-ի իր էջում նոր, ջերմ, ընտանեկան լուսանկար է հրապարակել: Լուսանկարում սերիալայի դերասանուհին գրկախառնված է եղբոր հետ: Նրանք գտնվում են Պրահայում:

Տաթևիկ Ադումյանը որևէ կերպ չի մեկնաբանել հրապարակումը, միայն հեշթեգերում նշել է՝ ընտանիք:

Նշենք, որ դերասանուհին հաճախ է լուսանկարներ տեղադրում եղբոր հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին հերքել էր,  ամուսնալուծության մասին լուրերը:

«Ցավում եմ, որ պետք է ձեր տրամադրությունը գցեմ, բայց ես բաժանված չեմ։ Ի դեպ, անչափ շնորհակալություն ձեզ ձեր անասելի բարության համար», - օգտատերերից մեկի մեկնաբանությանն ի պատասխան՝ գրել էր Տաթևիկ Ադումյանը։

 

 

 



© NEWS.am STYLE