20:48 18 մարտի, 2018Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները Instagram-ի իր էջում հետևորդների հետ կիսվել է կիսամերկ լուսանկարներով:

Լուսանկարներում Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 20-ամյա աստղը ընկերուհու՝ Ջորդան Վուդսի հետ տաք ջրով լցված լողավազանում է: Նրանք վայելում են իրենց հանգիստը ձնառատ վայրում:

Նշենք, որ Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը մեկ ամիս առաջ ծնող են դարձել: 20-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում, դստեր ծնունդից հետո, հրապարակել էր երկու լուսանկար, որտեղ նրա գրկին իր դուստր Սթորմին է։

Հիշեցնենք, որ շքեղության սիրահար 20-ամյա նորաթուխ մայրիկը օրերս ցուցադրել էր իր կես միլիոն դոլար արժողությամբ նոր Ferrari-ն: Իսկ ավելի վաղ աստղն իր հետևորդների հետ կիսվել էր իր միլիոն դոլար արժողությամբ պայուսակների հավաքածուով:
Աղբյուրը՝ DailyMail