Քանյե Ուեսթն ու Դրեյքը միասին նոր երգ են ձայնագրում

11:04   19 մարտի, 2018

Քանյե Ուեսթն ու Դրեյքը միասին նոր երգ են ստեղծում։

Ավելի վաղ հայտնել էին, որ Քանյե Ուեսթը մեկուսացել է սարերում, որպեսզի նոր երգեր ստեղծի։

TMZ-ը գրում է, որ 40-ամյա ռեփերն ուղևորվել է Վայոմինգ, որպեսզի մեկուսանա նահանգի սարերում ու սկսի նոր երգել գրել իր նոր ալբոմի համար։

Սակայն Քանյեն իր հետ է տարել նաև իր ընկերներին, որոնցից մի քանիսը նրա հետ են գնացել, իսկ մի քանիսն՝ ավելի ուշ են միացել նրան։ Քանյեի հետ միասին Վայոմինգ են ուղևորվել Թրևիս Սքոթը՝ Քայլի Ջեների բոյֆրենդն ու նրա երեխայի՝ Սթորմիի հայրը։ Քանյեի նոր ալբոմի վրա աշխատում են նաև Nas, Kid Cudi, Lil Uzi Vert, The-Dream ու Թրևիս Սքոթը։

Քանյեն ու Դրեյքը իջևանել են նույն համալիրի տարբեր հյուրանոցներում։ Դրեյքը իր հետ բերել է օպերատորների, լուսանկարիչների թիմ և, ըստ ամենայնի, աստղերը սարերում նկարահանելու են համատեղ տեսահոլովակ։

Լուսանկարները՝ REX, Shutterstock, Getty, GC Images



© NEWS.am STYLE