16-ամյա Ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոն կատարել է Ռիհաննայի երգը և ֆրանսիական «Ձայն»-ը հեռուստանախագծի կիսաեզրափակիչ է անցել

22:55   18 մարտի, 2018

16-ամյա Ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոն, ով կույր լսումների ժամանակ իր տաղանդով ապշեցնել էր ֆրանսիական «Ձայն»-ը հեռուստանախագծի ժյուրիի անդամներին, նոկաուտ փուլում հանդես եկավ ոչ այնքան հաջող, սակայն անցավ հաջորդ փուլ, այսինքն՝ կիսաեզրափակիչ:

Րաֆֆին, ով մրցում էր երկու աղջիկների՝ Մորգանի և Ռենատայի հետ, Ռիհաննայի երգը յուրովի է ներկայացրել՝ կատարելով այն ֆրանսերեն և իր մարզիչ Ֆլոր Պանին ընտրել է հենց հայազգի պատանի երգչին:



© NEWS.am STYLE