«Դա է գեղեցկացնում նրան, ոչ թե սիլիկոնը կամ բոտեքսը». ինչպիսի՞ աղջիկների է նախընտրում Նարեկ Մակարյանը

13:05   19 մարտի, 2018

Եթե ցանկանում ես իմանալ, թե աղջիկների որ հատկանիշներն են նախընտրում տղաները, ինչն է նրանց նյարդայնացնում իգական սեռի մեջ եւ ինչ են խորհուրդ տալիս հայկական շոու բիզնեսի հայտնի տղամարդիկ հայուհիներին, ապա շարունակիր հետեւել կանանց մեկամսյակին նվիրված մեր բլից հարցումների շարքին :)

Այս անգամ բացահայտումների շարքը շարունակում ենք երգիչ Նարեկ Մակարյանի հետ:

Նարեկ, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:

Հմմ, երկու տարբերակին էլ դեմ չեմ :)

Կինը գրավիչ է, երբ...

Կինը գրավիչ է, երբ հասկանում է՝ ինչ է նշանակում կին լինելը:

Չես սիրում, երբ աղջիկը...

Չեմ սիրում, երբ աղջիկը փողոցային բառապաշար է օգտագործում:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Ինձ դուր գալու համար կինը պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա, մնացածը Աստծո կամքն  է:)

Անջելինա Ջոլի՞, թե՞ Նատալի Փորթման:

Հմմ… Ժաննա Բուտուլյան :)

Ամբոխից կառանձնացնես այն երկրպագուհուն, որը...

Առհասարակ, բոլորին էլ կառանձնացնեմ, բայց ավելի ուշադիր կլինեմ նրան, ով ինձ հետ կերգի :)

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Նախընտրում եմ, որ լինի գեղեցիկ… Ես սիրում եմ, երբ կնոջ մեջ գաղտնիք է լինում. ինձ թվում է՝ սեքսուալ լինելը հենց դա է:

Փոքր տարիքում սիրահարված ես եղել

«Ալադին» մուլտֆիլմի Ժասմինի կերպարին :)

Աղջիկների մեջ քեզ նյարդայնացնում է...

Թե ինչն է նյարդայնացնում աղջիկների մեջ, չեմ ասի, կասեմ, թե աղջիկների վրա ինչն է ինձ նյարդայնացնում. չեմ սիրում փչած շուրթեր:

Ի՞նչ կմաղթես կանանց եւ աղջիկներին:

Կանանց եւ աղջիկներին մաղթում եմ, որ գնահատեն իրենց հայ լինելու փաստը, ու կխնդրեի, որ հայ աղջիկը պահի հայկական ավանդույթները: Դա է գեղեցկացնում նրան, ոչ թե սիլիկոնը կամ բոտեքսը :)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Մակարյանի արխիվից



© NEWS.am STYLE