«Միշտ առաձնահատուկ պատկառանք եմ տածել այս հոգեւոր առաջնորդի հանդեպ». Արմինկա

12:48   19 մարտի, 2018

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Քալիֆորնիայի Սուրբ Ղեւոնդյաց Մայր տաճար, որտեղ պատարագ է մատուցել:

Պատարագին մասնակցել է նաեւ Արմինկան՝ քրոջ եւ որդու հետ: Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել հոգեւորականի հետ եւ գրել.

«Միշտ առաձնահատուկ պատկառանք եմ տածել այս հոգեւոր առաջնորդի հանդեպ.... Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էր այսօր Սուրբ Ղեւոնդյաց Մայր տաճարում»:



© NEWS.am STYLE