Սիրուշոն մուլտֆիլմ դիտելով է լիցքաթափվում (ֆոտո)

15:03   19 մարտի, 2018

Սիրուշոն երեկ ելույթ է ունեցել Նյու Ջերսիում: Երգչուհին իր Instagram-ում շնորհակալություն է հայտնել տեղի հայերին ջերմ ընդունելության համար, իսկ ավելի ուշ գնացել հանգստանալու, որպեսզի պատրաստվի ԱՄՆ-ում իր հաջորդ համերգին:

Ուշագրավ է, որ երգչուհին որոշել է մուլտֆիլմ դիտելով լիցքաթափվել: Instagram-ի story բաժնում Սիրուշոն մուլտֆիլմից մի հատված է հրապարակել, որին կից գրել է.

«Արթնացել եմ երջանիկ, բայց հոգնած: Մուլտֆիլմ դիտելը լավագույն բանն է այս պահին»,- նշել է 31-ամյա երգչուհին:

Նշենք, որ մարտի 23-ին Սիրուշոն ելույթ է ունենալու Բոստոնում:



© NEWS.am STYLE