Բեյոնսեի եւ Ջեյ Զիի 6-ամյա դուստրը փորձել է աճուրդում 19 հազար դոլարով նկար գնել

13:45   19 մարտի, 2018

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի 6-ամյա դուստրը՝ Այվին, բարեգործական աճուրդի ժամանակ փորձել է 19 հազար դոլարով գնել մի նկար։ TMZ-ի փոխանցմամբ, աճուրդը կազմակերպել էր Բեյոնսեի մայրը՝ Տինա Նոուլզը, ու դրա նպատակն էր օգնել WACO թատրոնի ծրագրին, որը նախատեսված է անապահով ընտանիքների այն երեխաների համար, ովքեր որոշել են արվեստով զբաղվել։

Միջոցառմանն աստղերը ներկայացել են ճոխ կերպարներով՝ ասես կարմիր գորգուղով անցնելիս լինեին: Այվին ոսկեգույն անսամբլով էր՝ նույն գույնի կեղծամով։

Публикация от Beylite (@beylite)

Հանրահայտ ծնողների դուստրը ցույց է տվել իր վճռական խառնվածքը, երբ նրան աճուրդի ժամանակ դուր է եկել Սինդի Պուատյեի նկարը, որը 17 հազար դոլար գնահատվեց։ Երբ ինչ-որ մեկը նկարի համար հազար դոլարով բարձր գին առաջարկեց, Բլու Այվին չկորցրեց իրեն ու բարձրաձայնեց 19 հազար դոլար արժեքը։ Ճիշտ է՝ նկարն, ի վերջո, բաժին հասավ ոչ թե նրան, այլ դերասան Թայլեր Փերիին, որը հազար դոլարով բարձր գին առաջարկեց ու շահեց լոտը։

Публикация от Beylite (@beylite)



© NEWS.am STYLE