«Ճշմարիտ ստեղծագործողը սահմաններ չունի». Նազենի Հովհաննիսյանը՝ Սերգեյ Փարաջանովի մասին

18:31   19 մարտի, 2018

Նազենի Հովհաննիսյանը Թբիլիսիում է, որտեղից երկրպագուներին ուրախացնում է նոր լուսանկարներով: Այս անգամ 35-ամյա դերասանուհին լուսանկար է հրապարակել, որն արվել է Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի արձանի մոտ.

«Ճշմարիտ ստեղծագործողը սահմաններ չունի։ Փարաջանովը պարզունակ ռեժիսոր չէր, նա հանճարեղ նկարիչ էր՝ ԱՆսահման ստեղծագործող։ Սա նրա արձանն է՝ Թիֆլիսում, իսկ թանգարանը Երևանում է, բացառիկ մի վայր։ Մենք կարիք ունենք Կյանքի՝ ԱՌԱՆՑ սահմանների...»:

Ավելի վաղ Նազենին լուսանկար էր տեղադրել իր թբիլիսյան տնից՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Այստեղ եմ, Թբիլիսյան իմ տանը) Երևանից Թիֆլիս՝ ընդամենը 4 ժամ»:



© NEWS.am STYLE