Սելֆի՝ լոգարանում. ինչո՞ւ Քիմն ու Քլոեն դժգոհ տեսք ունեն Քորթնի Քարդաշյանի լուսանկարում

15:45   19 մարտի, 2018

Սելֆիները երբեմն հոգնեցում են անգամ սելֆիի «թագուհիներին»։ Քորթնի Քարդաշյանն ուզում էր ուրախացնել իր 61 մլն բաժանորդներին՝ նրանց ցույց տալով սելֆի լոգարանում, որտեղ պատկերված են ինքը, Քիմն ու Քլոեն։ Բայց, ըստ ամենայնի, դատելով հատկապես լուսանկարի մասին օգտատերերի մեկնաբանություններից, Քիմն ու Քլոեն այնքան էլ ջանք չեն գործադրել, որպեսզի այդ լուսանկարը գեղեցիկ ստացվի։


«Երբ ոչ ոք չի ուզում, որ իրեն լուսանկարեն»,- մակագրել է լուսանկարը Քորթնին։

Իսկ մենք հիշեցնենք, որ Քորթնիի քույրը՝ Քիմը, մասնակցել է նոր ֆոտոշարքի։ 37-ամյա հայուհին ավստրալական 2XU ապրանքանիշի համար է կեցվածք ընդունել տեսախցիկի առջեւ։ Ֆոտոշարքի ոճը մշակել է Աննա Թրեւելյանը, որը նախկինում աշխատել է Քայլի եւ Քենդալ Ջեներների հետ։



© NEWS.am STYLE