Ռուս դերասանի Instagram-ի էջը փակել են ընկերուհու հետ մերկ լուսանկար հրապարակելուց հետո

16:07   19 մարտի, 2018

Ռուս դերասան Ալեքսեյ Պանինի Instagram-ը փակել են ընկերուհու հետ մերկ լուսանկարների հրապարակումից հետո։ «Дни»-ն գրում է, որ դերասանը հրապարակել էր լուսանկար, որը լոգարանում էր արվել։

Լուսանկարում դերասանը, որը բոլորին հայտնի է իր սկանդալային հնարքներով, լրիվ մերկ է։ Պանինն իր բոլոր ինտիմ մասերը փակել էր մերկ կնոջով, որը նրա առջեւ էր կանգնած։ Դատելով Ալեքսեյի ու նրա ընտրյալի գոհունակ դեմքերից՝ զույգն ամենևին էլ չի կաշկանդվում մերկ լուսանկարվելուց ու այդ լուսանկարը սոցցանցում հրապարակելուց։

Դերասանն ու նրա սիրեցյալը դեռ չէին հասցրել վայելել ապշած բաժանորդների մեկնաբանությունները, երբ Instagram-ի աշխատակազմը փակել է Պանինի էջը։ Սոցցանցի գործածման պայմաններում ասվում է, որ մերկ լուսանկարների հրապարակումն անթույլատրելի է, այնպես որ՝ զարմանալի չէ, որ Ալեքսեյի հաշիվն արգելափակվել է։

Այդուհանդերձ, որոշ օգտատերեր հաջողացրել են պատճենել մերկ Պանինի ու նրա մերկ ընկերուհու լուսանկարը։



© NEWS.am STYLE