Անդրեյ Մալախովն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել

17:05   19 մարտի, 2018

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ցույց է տվել առաջին լուսանկարը կնոջ եւ որդու հետ։ Լուսանկարը, որը հրապարակվել է Անդրեյի Instagram-ում, Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրն է արվել։ Այնտեղ պատկերված է նրա կինը՝ 37-ամյա բիզնես լեդի, հայտնի հրատարակիչ Վիկտոր Շկուլևի դուստրը իր որդու՝ Սաշայի ու ամուսնու՝ Անդրեյի հետ։

Անդրեյն ու Նատալյան գրանցել են իրենց ամուսնությունը 2011-ի հունիսի 6-ին։ Նրանք շատ ճոխ հարսանիք էին կազմակերպել՝ պսակադրությունը ֆրանսիացի թագավորների նստավայրում էր անցկացվել՝ Վերսալում։ Անդրեյն ու Նատալյան վաղուց էին երազում ծնող դառնալ, սակայն երկար ժամանակ դա նրանց չէր հաջողվում։ Դրա համար էլ որդին՝ Սաշան, զույգի համար իսկապես երկար սպասված երեխա է։ 

46-ամյա Մալախովը հազվադեպ է խոսում փոքրիկ Սաշայի մասին:



© NEWS.am STYLE