«Նրա հետ ամեն ինչ նորմալ է». ընկերները՝ Գարիկ Սեփխանյանի առողջական վիճակի մասին

14:50   19 մարտի, 2018

Երեկ՝ մարտի 18-ին, վթարի է ենթարկվել Full House սիթքոմի սցենարիստ եւ դերասան Գարիկ Սեփխանյանը: Նրա կոլեգաները, որոնք հիվանդանոց այցելության են գնացել դերասանին, սոցցանցերում հրապարակումներ են արել՝ վստահեցնելով, որ Գարիկի հետ ամեն բան կարգին է.

«Վթարի է ենթարկվել, բայց Գարիկի հետ ամեն բան նորմալ է: Առողջություն, բռատան»,- իր Instagram-ում գրել է Անդրանիկ Հարությունյանը:

«Գարիկի հետ ամեն ինչ նորմալ է»,- Instagram-ում Գարիկի հետ լուսանկարը մեկնաբանել է Գոռ Հակոբյանը:

Դատելով լուսանկարներից՝ Սեփխանյանը վնասվածք է ստացել գլխի շրջանում: Ավելի ուշ նա իր Facebook-յան էջում գրել է.

«Փոքր անզգուշության հետեւանքով վթարի եմ ենթարկվել, ինչի հետեւանքով ստացել եմ թեթև վնասվածք: Այժմ հիվանդանոցում եմ եւ փառք Աստծո, ինձ լավ եմ զգում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ Հիվանդանոցում բժիշկները հոգատար են, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

NEWS.am STYLE-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Գարիկին ;)



© NEWS.am STYLE