Մոսկվայում «Дом 2» հեռուստաշոուի քասթինգի ժամանակ մի աղջկա դաժանաբար ծեծել են

18:01   19 մարտի, 2018

Մոսկվայում «Дом 2» հեռուստաշոուի քասթինգի ժամանակ դաժանաբար ծեծել են մի աղջկա, հայտնում է РЕН ТВ-ն։ Ռեալիթի շոուի քասթինգի մասնակիցները վիճաբանություն էին սկսել։ Թեկնածուները ինչ-որ բան չէին կիսել, վեճ էր բռնկվել, որի հետևանքով աղջկան այնքան էին ծեծել, մինչև նա գիտակցությունը կորցրել է։ Արդյունքում՝ 26-ամյա աղջիկը գլխի վնասվածք է ստացել ու հիվանդանոց տեղափոխել։

Բժիշկները տուժածի մոտ ախտորոշել են գլխուղեղի ցնցում ու պահել հսկողության տակ։ Հենց աղջիկը ապաքինվել է, նա միանգամից պատահարի մասին հայտնել է ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են տեղեկությունը։



© NEWS.am STYLE