Ինչպե՞ս գայթակղել տղամարդուն՝ ազդելով նրա զգայարանների վրա

18:01   21 մարտի, 2018

Տեսողություն

Տղամարդկանց համար ամենակարեւոր զգայարանը տեսողությունն է: Եթե ուզում ես ինչ-որ բան առավել արդյունավետ ապացուցել տղամարդուն, ապա ավելի լավ է դա անել նրա տեսողության միջոցով: Իմանալով դա՝ կինը կարող է տղամարդու մոտ ցանկալի զգացմունքներ առաջացնել եւ կառավարել դրանք:

Շոշափելիք

Ավելի հաճելի ի՞նչ կարող է լինել, քան նուրբ մաշկին հպումը: Մարդը մաշկը շատ սուր է արձագանքում զուգընկերոջ մաշկի հպմանը: Կնոջ ամբողջ մարմինն էրոգեն գոտի է: Այնպես որ՝ կանոնավորապես հետեւիր մաշկիդ խնամքին:

Համի զգացողություն

Առողջ մաքուր մաշկը թեթեւակի աղի ու հաճելի համ ունի: Բայց կեղտոտ մարմինը, տհաճ հոտից բացի, նաեւ դառնաղի համ ունի, որը կարող է նույնիսկ ամենակրքոտ զուգընկերոջ մոտ վերացնել համբուրելու ցանկությունը:

Լսողություն

Լսողությունը նույնպես մեծ նշանակություն ունի սիրային խաղերում, քանի որ բացարձակ լռության մեջ շոյանքը կորցնում է հմայքի մեծ մասը:

Հոտառություն

Հոտառությունը մարդու ամենաուժեղ զգայարանն է, այդ պատճառով տղամարդուն առավել արդյունավետ կարելի է գրավել հենց դրա օգնությամբ: Միայն կնոջ բույրը չզգացած պատանիները կարող են բավականաչափ ուժեղ չարձագանքել դրան: Տղամարդկանց շրջանում հաջողություն վայելող կանայք ցանկացած իրավիճակում կատարելապես մաքուր լինելու բազմաթիվ փոքրիկ գաղտնիքներ ունեն:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE