Ինչպես են ֆրանսիացիները հայերին ուտել եւ խմել սովորեցրել. Երեւանում անցկացվել է «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» պատկերապատման շնորհանդեսը (Ֆոտո/տեսանյութ)

22:23   19 մարտի, 2018

Այսօր Հայաստանում անցկացվող Saison de la Francophonie 2018 ֆրանկոֆոնիայի տարվա միջոցառումների շրջանակներում «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը

Գիրքը ներկայացրել են հենց նրա հերոսները՝  հայկական արմատներով ֆրանսուհի Սոնյան, որն աշխատում է շատ խոհարարական հրատարակությունների համար, Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Լիոնում տասը տարի ինքուրույն աշխատացրել է իր ռեստորանը, իսկ այժմ ակտիվորեն գրում է բազմաթիվ երկրների խոհանոցների եւ մարդկանց մասին, որոնք այդ ոլորտում ոգեշնչում են իրեն:

Նրա հետ պատկերապատումները ներկայացել է նաեւ նկարների հեղինակ Գիյո Լիոնը, որը ինչպես նշում է NEWS.am STYLE-ը, հրաշալի հումորի զգացում ունի եւ որն անընդհատ կատակում էր:

Մջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանի կողմից: Միրջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լակոտը, լրագրողներ եւ ֆրանսիական մշակույթով հետաքրքրվողներ:

«Ես սկսել եմ որպես լրագրող: Մենք ամուսնուս հետ ապրում էինք Փարիզում, հետո որոշեցինք ռեստորան բացել, քանի որ ես սիրում էի նայել, ինչպես է պատրաստում իմ տատիկը, որի հետ ես հայերեն էի խոսում: Երբ ես .. տարեկան էի, նա մահացավ, եւ արդեն 40 տարի է ես չեմ խոսում հայերեն: Ես սիրահարված եմ խոհանոցին եւ դա իմ տատիկի շնորհիվ է: Ես սիրում եմ աշխարհի բոլոր երկրների խոհանոցը: Ի դեպ, մենք Գիյոմի հետ գիրք եմ պատրաստում, որը նվիրված կլինի աշխարհի 10 քաղաքների խոհանոցին, որոնք մենք կընտրենք, բայց որպես գաղտնիք ասեմ, որ Երեւանն արդեն ընտրել ենք», - ասել է Սոնյան եւ այն հարցին, թե ով է ավելի լավ պատրաստում՝ տղամարդիկ թե կանայք, ասել է. «Դժվար հարց է, տղամարդիկ տեխնիկապես են լավ պատրաստվում, իսկ կանայք՝ զգացմունքներով»:

Գիյոմն իր հերթին, մեզ հետ զրույցում, ասաց, որ նրան անչափ դուր է եկել հայկական խոհանոցը:

«Դուք հրաշալի խոհանոց ունեք: Ինձ համար սնունդն  այն է, ինչ ես չհասկանալով լցնում եմ ափսեի մեջ, խառնում եմ եւ ուտում: Սոնյան իմ հակապատկերն է:Ինձ դուր եկավ Երեւանը, մենք այցելեցինք քաղաքի կենտրոնի մի քանի ռեստորաններ: Ձեզ մոտ շատ համեղ են պատրաստում, ուղղակի շատ են կոնտրոնանում մսեղենի վրա», - ասել է նկարիչը:

Իսկ Սոնյայի ամուսինը մեզ որպես գաղտնիք ասաց, որ Սոնյան առաջիկա օրերին Ֆրանսիայի դեսպանատանը վարպետության դաս կանցկացնի, որտեղ հայուհին 60 հոգու համար պետք է ուտեստներ պատրաստի:

Պարույր Սինյավսկի

Լուսանկարերը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE