Քիմ Քարդաշյանը կրկին ցուցադրել է իր շքեղ մարմինը

23:43   19 մարտի, 2018

37-ամյա հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր, սեքսուալ լուսանկար է հրապարակել:

Տեղադրած լուսանկարում հայուհին սպիտակ լողազգեստով պառկած է ավազներին, իսկ հայացքը հառած է դեպի վեր:

Նշենք, որ ավելի վաղ Քիմի քույրը՝ Քորթնին սելֆի էր հրապարակել՝ իր քույրերի՝ Քիմի և Քլոեի հետ: Լուսանկարին կից նա գրել էր. «Երբ ոչ ոք չի ուզում, որ իրեն լուսանկարեն»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը, մասնակցել է նոր ֆոտոշարքի։ 37-ամյա հայուհին ավստրալական 2XU ապրանքանիշի համար է կեցվածք ընդունել տեսախցիկի առջև։

Ֆոտոշարքի ոճը մշակել է Աննա Թրևելյանը, որը նախկինում աշխատել է Քայլի և Քենդալ Ջեներների հետ։



© NEWS.am STYLE