Գերմանացի նկարիչը Մարքսի ծննդյան առիթով ինստալյացիա է ստեղծել

11:58   8 մայիսի, 2013

Նկարիչ Օտմար Հերլը Կառլ Մարքսի ծննդյան օրվա առիթով փիլիսոփայի հայրենի Տրիր քաղաքում 500 պլաստիկե արձան է տեղադրել:

Ըստ Lenta-ի, կարմիր գույնով ներկված արձանների բարձրությունը շուրջ մեկ մետր է: Ինստալյացիան նվիրված է Մարքսի ծննդյան 195-ամյակին: Իր աշխատանքով Հերլը ցանկացել է հասնել նրան, որ անցորդները վերաիմաստավորեն փիլիսոփայի կերպարը եւ հասկանան, որ նրա ազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ եւ բարդ է, քան «կապիտալ» եւ «աշխատանք» հասկացությունների շուրջ պտտվող՝ նրան վերագրվող ասոցիացիաները:

Օտմար Հերլը Նյուրնբերգի Գեղարվեստի ակադեմիայի նախագահն է: Նա լայնորեն հայտնի է իր սադրիչ ինստալյացիաներով:



© NEWS.am STYLE