«Մեր օրերում սեքսուալությունը կորցրել է իր ուժը». Նորայր Եղյան

11:47   20 մարտի, 2018

Կանանց մեկամսյակը դեռ չի ավարտվել, այնպես որ՝ հայտնի տղամարդկանց հետ շարունակում ենք զրուցել աղջիկների մասին: Մեր այսօրվա զրուցակիցը «Դեպի երազանք» եւ «Երեւի» հեռուստասերիալներից հայտնի դերասան-հաղորդավար Նորայր Եղյանն է:

Նորայր, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:

Սևահերների (բնական):

Կինը գրավիչ է, երբ...

Երջանիկ է:

Չես սիրում, երբ աղջիկը...

Չի կարողանում ճիշտ տեղում իրեն ճիշտ դրսեւորել:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Ներդաշնակ արտաքինի հետ:

Մոդե՞լ, թե՞ սպորտսմենուհի:

Միանշանակ՝ մոդել, ով զբաղվում է սպորտով :)

Ամբոխից կառանձնացնես այն աղջկան, որը...

Իր համեստությամբ կփորձի մնալ ստվերում:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Մեր օրերում սեքսուալությունը մի տեսակ կորցրել է իր ուժը, իսկ գեղեցիկը ոչ ժամանակ գիտի, ոչ` տարածություն:

Աղջիկները հաճախ քեզանից նեղանում են, որովհետեւ...

Իրենցից ուշադիր եմ :)

Աղջիկների մեջ քեզ նյարդայնացնում է...

Փնթիությունը, որը կարող է հանգեցնել հիասթափության:

Ի՞նչ կմաղթես կանանց եւ աղջիկներին:

Ինձ թվում է՝ տեղին կլինի հայտնել շնորհակալություն, որ նրանք կան, գեղեցկացնում են մեր առօրյան ու վերածում հեքիաթի: Բոլորիդ գոյությունը կարեւոր է, եղեք սիրված, գնահատված ու միշտ քայլեք դեպի կատարյալ երջանկություն տանող ճանապարհով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նորայր Եղյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE