Եվա Ռիվասը ցույց է տվել իր «եղբորը» (ֆոտո)

12:10   20 մարտի, 2018

Եվա Ռիվասը ցույց է տվել իր եղբորը: Իր Instagram-ում 30-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել մի երիտասարդի հետ.

«Ընկերներ, նա իմ եղբայրն է: Նա լավ ընկեր է եւ լավ օգնական՝ ցանկացած հարցում, որը վերաբերում է կյանքին: Մենք ծանոթացել ենք մեկ տարի առաջ, եւ սա մի ծանոթություն է, որի համար ես շատ ուրախ եմ»,- գրել է Ռիվասը:

Հիշեցնենք, որ վերջերս Ռիվասն այցելել է Տիմատիի բուրգերային ճաշարանը: 

«Հայաստանից բարեկամների հետ Տիմատիին հյուր էի գնացել: Նրանք մտածեցին, որ ես մետիս եմ եւ ինձ անվանեցին քույր», - գրել է Եվան սոցցանցերում:



© NEWS.am STYLE