Դեն Բիլզերյանն ընկերուհու հետ՝ խաղաղօվկիանոսյան կղզիներում

13:37   20 մարտի, 2018

Դեն Բիլզերյանը հիմա հազվադեպ է հայտնվում իր Instagram-ում, որտեղ նա 23 մլն բաժանորդ ունի։ Հայտնի չէ, թե ինչն է ազդել «Պոկերի արքայի» վրա, սակայն նրա բաժանորդները ենթադրում են, որ պատճառը Լաս Վեգասի հրաձգությունն է եղել, երբ Դենը ահաբեկչի փամփուշտներից փախչելիս իր Twitter-ի միջոցով բոլորին տեղեկացրել էր ողբերգության մասին։ Շատերը նշում են, որ դրանից հետո Դենը շատ է փոխվել։

Որոշ ժամանակ անց Բիլզերյանը դիմել էր նրանց, ովքեր մշտապես ժամանակ են անցկացնում համացանցում ու արդեն կախում են ձեռք բերել համացանցից՝ կոչ անելով ավելի շատ իրական կյանքով ապրել, քան վիրտուալ։ Իսկ ահա մի քանի ժամ առաջ Դենը հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա իր ընկերուհու՝ Սոֆիա Բեւերլիի հետ ավազի վրայով քայլում է։

«Հետազոտում ենք Խաղաղ օվկիանոսի ափը»,- մակագրել է լուսանկարը Բիլզերյանը։



© NEWS.am STYLE