Քայլի Ջեները ցույց է տվել, թե ինչպես է վերականգնում իր կազմվածքը ծննդաբերությունից հետո

14:25   20 մարտի, 2018

Քայլի Ջեները ցույց է տվել, թե ինչպես է վերականգնում իր կազմվածքը ծննդաբերությունից հետո։ 20-ամյա հեռուստաաստղը, որը փետրվարի սկզբին լույս աշխարհ է բերել աղջիկ՝ Սթորմիին, իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նրա գոտկատեղին հատուկ գոտի է ամրացված, որն օգնում է նիհարել։ Ի դեպ, այդ թրենդը դեռ մի քանի տարի առաջ հենց Քիմն էր առաջինը նորաձև դարձրել։

Այդ գոտին արժե 218 դոլար։ Այն այնպես է պատրաստված, որ փորի մասը սկսում է ուժեղ քրտնել, ինչի շնորհիվ էլ գոտկատեղի չափերը նկատելիորեն նվազում են։ Կոմպլեկտը ներառում է նաև նիհարելու համար հատուկ սառը գել, հակացելյուլիտային խոզանակ, մի տուփ հատուկ թեյ ու հաբեր՝ օրգանիզմն ավելորդ հեղուկից ազատելու համար։

 



© NEWS.am STYLE