Դուեյն Ջոնսոնն իր հոր համար 100 հազար դոլարով Cadillac Escalade է ձեռք բերել

14:41   20 մարտի, 2018

Դուեյն Ջոնսոնն իր հոր համար 100 հազար դոլարով Cadillac Escalade է ձեռք բերել։

Իր Instagram-ում հանրահայտ դերասանը հրապարակել է լուսանկար, որտեղ նրա 73-ամյա հայրը՝ Ռոկի Ջոնսոնը, պատկերված է շքեղ ավտոմեքենայի ֆոնին։

«Հայրս վերջերս ազդրի վիրահատության էր ենթարկվել, նա ինձ զանգահարեց ու ասաց, որ իրեն մեծ մեքենա է պետք, ես ծիծաղեցի ու հասկացա, թե նա ինչ է ակնարկում։ Դրա համար էլ նրա հետ միասին գնացինք մեքենա փնտրելու, ու նրան ահա այս մեկը դուր եկավ։

Գիտեք, բոլորն էլ հայրերի հետ խնդիրներ են ունեցել։ Երբ ես երեխա էի՝ ես ատում էի, որ նա ինձ ստիպում էր աշխատել դահլիճում։ Հիմա, որպես տղամարդ, ես նրան շատ շնորհակալ եմ այդ խստության համար»,- մակագրել է լուսանկարը 45-ամյա դերասանը։

Հիշեցնենք, որ վերջերս հայուհի Լորեն Հաշիանի («Բոսթոն» խմբի հարվածային գործիքներ նվագող, հանգուցյալ Սիբ Հաշիանի դուստրը) ու հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնի երկամյա դուստրը՝ Ժասմինը, հոսպիտալացվել էր։ Դերասանը չէր բացատրել, թե պատճառն ինչ էր, պարզապես իր Instagram-ում հրապարակել էր տեսանյութ, որտեղ շնորհակալություն էր հայտնել ամբողջ բուժանձնակազմին՝ ազնիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի ու իրենց ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար։

Crisis: Dwayne Johnson's two-year-old daughter Jasmine by his girlfriend Lauren Hashian was rushed to UCLA on Saturday because of a medical emergency; the three are pictured here

 



© NEWS.am STYLE