«Մենք խճողել ենք մեր քաղաքի հորիզոնը». Նազենի Հովհաննիսյանը՝ Թբիլիսիի եւ Երեւանի մասին

16:30   20 մարտի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ Նազենի Հովհաննիսյանը ժամանել է Թբիլիսի, որտեղ իր հանգիստն է անցկացնում: Հաղորդավարուհին պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում իր Instagram-ում:

Երեկ, օրինակ, Նազենին լուսանկարվել է Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի արձանի մոտ:

Իսկ այսօր նա հրապարակել է Վրաստանի մայրաքաղաքի բնապատկերին արված լուսանկար եւ, ըստ էության, համեմատություններ անցկացրել Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ.

«Պետք է նայել Հորիզոնին։ Այնտեղ ազատությունն է ու կյանքը՝ առանց սահմանի։ Հորիզոնները քաղաքների աչքերն են, եթե բաց է «ճակատը», ուրեմն կտեսնե՛ս հայացքն ու կընկղմվես խորախորհուրդ «աչքերի» մեջ։ Կկարդաս Պատմությունն այդ քաղաքի ...Հորիզոնները շատ բան կարող են պատմել, միայն թե, չգիտես ինչու, մենք հա նայում ենք ներքև։ Ներքևում տանիքներն են, որ գլխարկների պես ծածկում են տների և մարդկանց իսկությունն ու թաքցնում նրանց հորիզոնից. թաքցնում մեզ՝ մեզնից։
Մենք խճողել ենք մեր քաղաքի Հորիզոնը, դրա համար էլ վաղուց չենք նայում իրար աչքերի մեջ։ Ու չենք Երազում։ 
Ես փնտրում եմ ու գտնում եմ Հորիզոնները, որ չկորցնեմ ինձ՝ տանիքների, ծածկերի կամ բարձրահարկերի խառնամբոխի մեջ։ Ազատ է պետք թողնել Հորիզոնները ու անթարթ նայել....
»:



© NEWS.am STYLE