Քլոե Քարդաշյանին շփոթել են Քայլի Ջեների հետ

15:25   20 մարտի, 2018

Այո, նման բաներ էլ են պատահում։ Քլոե Քարդաշյանին շփոթել են Քայլի Ջենների հետ, իսկ մեղավորը դիմահարդարումն ու Snapchat-ի ֆիլտրերն են։ 33-ամյա Քլոեն իր Snapchat-ում հրապարակել է մի լուսանկար, որն առաջացրել է նրա բաժանորդների տարակուսանքը, քանի որ նրանք չէին կարողանում հասկանալ, թե ով է պատկերված լուսանկարում՝ Քլոե՞ն, թե՞ 20-ամյա Քայլին։

Իսկ մենք հիշեցնում ենք, որ Քլոեն ուր որ է պետք է ծննդաբերի, վերջերս հայուհին հայտնել էր, որ դուստր է ունենալու։ Իսկ օրեր առաջ Instagram-ի իր՝ Good American ապրանքանիշի էջում նա կիսամերկ է ներկայացել:

33-ամյա հայուհին, որը հղիության 8-րդ ամսում է, այս կերպ է որոշել գովազդել հագուստի սեփական արտադրանքը:

Հիշեցնենք, որ Քլոեն միայն անցյալ շաբաթ մոտ հարյուր հազար դոլար է ծախսել՝ գնելով հայտնի ապրանքանիշերի մանկական հագուստ եւ կոշիկներ։

Օրինակ, Քլոեն ձեռք է բերել 10 հազար դոլար արժողությամբ օրորոց, ինչպես նաեւ Versace մանկական ծածկոց՝ 365 դոլարով, մանկական իրերի պայուսակ՝ 600 դոլարով, Givenchy կաշվե բաճկոն՝ 1500 դոլարով։



© NEWS.am STYLE