Քիմ Քարդաշյանի հետքերով․ Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլն իրենց սեփական էմոջիներն են թողարկում

16:05   20 մարտի, 2018

Երբ Քիմ Քարդաշյանը թրենդ է ստեղծում, նրան հետևում են բոլորը, նույնիսկ թագավորական ընտանիքի անդամները։ Եւ այսպես, Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը որոշել են իրենց սեփական էմոջիները ստեղծել։

TMZ-ը հայտնում է, որ DRKHORS ընկերությունը մտադիր է թողարկել KateMojis և MeghanMojis էմոջիները, որոնք հասանելի կլինեն այս տարվա մայիսից։ Յուրաքանչյուրը կարժենա երկու դոլար։

 

Մեգան Մարքլին վաղուց ընդունել է ինչպես արքայազն Հարիի թագավորական ընտանիքը, այնպես էլ բրիտանական հասարակությունը: Բայց ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ:

Բանն այն է, որ տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում և քննարկվում են արքայազն Հարիի հարսնացու՝ 36-ամյա Մեգանի մերկ լուսանկարներն ու տեսանյութերը:

Սակայն, Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ պետք է պարզաբանվի լուսանկարների և տեսանյութի իսկությունը: Քանզի այն կայքը, որտեղ դրանք հրապարակվել են, վստահություն չի ներշնչում: Հնարավոր է, որ Մեգանի հիշյալ լուսանկարները կեղծ լինեն:



© NEWS.am STYLE