Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել իր «Երեւանյան մոծակին»

15:44   20 մարտի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել իր «Երևանյան մոծակին»։ Հայ շոումենի կինն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա պատկերված է Գարիկի հետ՝ ձյան բնապատկերի ֆոնին։

«Երևանյան մոծակը բռնել է Սոչիի մեղու Ցոկոտուխային»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։

Հիշեցնենք, որ հայ շոումենի կինը օրեր առաջ հրպարարակել էր սկանվորդից մի հատված, որում հետեւյալ հարցն է գրված. «Ի՞նչ է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը»:

«Չեմ հասկանում՝ սկանվորդների սիրահարների ինչին է պետք այս ինֆորմացիան: Այս ինֆորմացիան միայն մեկ մարդու պետք կգա՝ իմ ամուսնուն՝ Գարիկին, 90 տարեկանում», - կատակել է Ժաննան:



© NEWS.am STYLE