«Ես նրա հինգերորդ երեխան էի եւ կապ չունեի նրա հետ». Նաիրա Մովսիսյանը՝ հոր մահվան մասին

15:05   20 մարտի, 2018

Մարտի 16-ին Նաիրա Մովսիսյանը մեծ շուքով տոնել է իր ծննդյան 30-ամյակը: Պարզվում է՝ դրանից մեկ օր առաջ դերասանուհու հայրն է մահացել: Դեռ մանկուց առանց հայր մեծացած Նաիրան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ցավալի լուրին՝ գրելով.

«Սիրելի հետևորդներ, ցավով պետք է նշեմ, որ ես շնորհիվ լրագրողների տեղեկացա, որ հայրս այլևս ողջ չէ։ Ինձ համար սարսափելի դժվար է ընկալել այս փաստը, չհաշված նրա, որ ես նրա հինգերորդ երեխան էի և կապ չունեի նրա հետ: Ցավալի էր, որ ազգում չգտնվեց մեկը, ով ինձ այդ մասին կասեր: Բայց, Փառք Աստծո, ողջության օրոք տեղեկացնել կարողացան, որ վատառողջ է և ես գնացի: Շփվել եմ, խոսել, ցավ ապրել։ Ցավ, որ նրա մնացած զավակները ծերանոց են գցել նրան (բացի ինձնից, նա իր երեխաների հետ շփում ունեցել է)։

Հ.Գ. Երրորդ դասարանում գրածս միակ չափածոն հորս մասին հիմա տեղին է բարձրաձայնել»,- գրել է Նաիրան՝ մեջբերելով բանաստեղծությունը.

Իմ սրտի մեջ կրկին դու ես,
Դու ես դաջվել սրտիս խորքում։
Բայց ես կրկին կցանկանայի շոյել ձեռքերդ առնական,
Գրկել մարմինդ հայրական:
Բայց դու հիմա շատ հեռու ես 
Մոռացել ես դու ինձ վաղուց։



© NEWS.am STYLE