Մարիամ Մելիքյանի նոր գայթակղիչ լուսանկարը

18:52   20 մարտի, 2018

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր հմայիչ լուսանկար է հրապարակել:

Մարիամը իր տեղադրած լուսանկարին կից անդրադարձել է իրեն չարախեսողներին և գրել է. «Բղավեք մեջքի ետևում, ինչ կուզեք և խոսեք աչքերից հեռու, ինչ կպատահի: Մինչ դուք ապրում եք իմ կյանքով, ձեր կյանքը ոչ մի տեղ չի շարժվում!!!»:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհի Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր ձեռքի դաջվածքը:

Լուսանկարը նա մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Դուք նկատե՞լ եք՝ որքան արագ է թռչում ժամանակը: Անծանոթ են դարձել նրանք, որոնց համար նախկինում մեր կյանքը կզոհեինք: Մենք անցնում ենք նրանց կողքով՝ նույնիսկ չնայելով նրանց, թեև թվում է՝ դեռ երեկ նրանք մեր լավագույն ընկերներն էին: Փողը դարձել է նպատակ, ամենուր կեղծիք է, հպարտություն և երեսպաշտություն: Ահա իրական աշխարհը: Ժամանակները փոխվում են, մարդիկ՝ նույնպես, բայց պետք է հիշել, որ այս խեթության մեջ կարևոր է մնալ մարդ»:



© NEWS.am STYLE