Գոհար Ավետիսյանի գունառատ նոր լուսանկարը

20:09   20 մարտի, 2018

Դիմահար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում նոր՝ գույնզգույն փուչիկներով լուսանկար է հրապարակել:

Տեղադրված լուսանկարին կից Գոհարը գրել է. «Ընկերներ, այսօր երջանկության միջազգային օրն է և թեև երջանկությունը ակնթարթ է, երբ մեր հոգին ու մարմինը գտնվում են հարմոնիայի մեջ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երջանկությունը մենք ինքներս ենք: Մենք միշտ այն փնտրում ենք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մեջ, բայց մենք ենք երջանկության արարիչները: Մեզ միշտ ինչ-որ բան չի բավարարում և մենք միշտ ինչ-որ տեղ ենք շտապում, բայց այդ արագության մեջ չպետք է մոռանալ, որ մեր կյանքը մեկն է և պետք է այն վայելել ամեն վայրկյան»:

Հիշեցենք, որ օրեր առաջ Գոհար Ավետիսյանը կլորացած փորիկով լուսանկար էր հրապարակել, որը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Հոտևորդներիս աչքերով»:



© NEWS.am STYLE