Մկոն ընկել է «քաղցր հիշողությունների» գիրկը

20:57   20 մարտի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում որդու հետ արխիվային  լուսանկար է հրապարակել:

Տեղադրված լուսանկարին կից դերասանը գրել է. «Քաղցր հիշողություններ»:

Նշենք, որ Մկրտիչ Արզումանյանը բավականին ակտիվ է սոցցանցերում: Դերասանը չի դադարում իր հետևորդներին եւ երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնել նոր լուսանկարներ՝ հումորային և զվարճալի մեկնաբանություններով:

Հիշեցնենք, որ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) երեկ էլ դստեր հետ էր լուսանկար տեղադրել՝ շնորհավորելով նրա ծննդյան տոնը: Դերասանը լուսանկարը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Շնորհավոր ծնունդդ, իմ պայծառ արեգակ: Եղիր առողջ ու երջանիկ: Թող ժպիտը դեմքիցդ երբեք չպակասի»:

 

 



© NEWS.am STYLE