Վաչեն առաջին անգամ ցուցադրել է դստերը՝ Միային

22:10   20 մարտի, 2018

Հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանը իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ հրապարակված ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, առաջին անգամ ցույց է տվել իր դստերը՝ Միային:

Հումորիստը իր տեղադրած կարճ տեսանյութում ասում է, որ իր երազանքի առավոտն է, երբ դուստրն է իրեն արթնացնում:

Նշենք, որ Վաչե Թովմասյանը և նրա կինը՝ Գայանե Մանուկյանը իրենց առաջնեկին Միա են անվանել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վաչե Թովմասյանը կնոջ հետ նոր լուսանկար էր հրապարակել իր Instagram-յան էջում:



© NEWS.am STYLE