«Փորձում եմ չնեղացնել աղջիկներին». Արմեն Հովհաննիսյան

12:08   21 մարտի, 2018

Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչ են կարծում տղաներն աղջիկների այս կամ այն հատկանիշների մասին: Կանանց մեկամսյակն էլ հրաշալի առիթ հանդիսացավ, որպեսզի մենք սկսեինք բացահայտումներով լի մեր բլից հարցումների շարքը: Այսպիսով՝ այսօր փորձել ենք պարզել, թե ինչպիսի աղջիկների է նախընտրում երգիչ Արմեն Հովհաննիսյանը, որը վերջին շրջանում հատկապես աչքի է ընկնում հաղորդավար-երգիչ Հակոբ Հակոբյանի հետ դուետների շարքով:

Արմեն, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:

Սեւահերների:

Կինը գրավիչ է, երբ...

Խնամված է:

Չես սիրում, երբ աղջիկը...

Անկեղծ չէ:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Անմիջական:

Մոդե՞լ, թե՞ սպորտսմենուհի:

Երկուսն էլ կարող է լինել. կարեւորը՝ լինի հաճելի:

Ամբոխից կառանձնացնես այն աղջկան, որը...

Համեստ է, կամ՝ չափի մեջ ակտիվ:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Երկուսն էլ կարեւոր է:

Աղջիկները հաճախ քեզանից նեղանում են, որովհետեւ...

Փորձում եմ չնեղացնել:

Աղջիկների մեջ քեզ նյարդայնացնում է...

Ստախոսությունը:

Ի՞նչ կմաղթես կանանց եւ աղջիկներին:

Մեր հայ աղջիկներին եւ կանանց կմաղթեմ, որ լինեն գեղեցիկ, ներդաշնակ իրենք իրենց հետ: Անկեղծ՝ նրանք ամենագեղեցիկն են:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արմեն Հովհաննիսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE