Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

22:49   20 մարտի, 2018

Երգչուհի Սիրուշոն, ով համերգային շրջագայությամբ մեկնել է Միացյալ Նահանգներ, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից 31-ամյա երգչուհին գրել է. «Մինչև դեպի Բոստոն շարժվելը Նյու Ջերսիում այցելեցի նաև նկարիչ Ռուդիկ Պետրոսյանին, ով, ինչպես իմացա, համերգից ոգեշնչված սկսել էր իմ դիմանկարների վրա աշխատել»։

Հիշեցնենք, որ Սիրուշոյի համերգային շրջագայությանը Միացյալ Նահանգներում միացել է Անդրեն: Օրեր առաջ նրանք ելութ են ունեցել Նյու Ջերիսում, որից հետո ուղեւորվել են Նյու Յորք՝ հիանալու գիշերային քաղաքի լույսերով:

Instagram-ի իր էջում 31-ամյա երգչուհին Նյու Յորքի Times Square-ից լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել Անդրեի հետ:

Նշենք, որ մարտի 23-ին Սիրուշոն ելույթ է ունենալու Բոստոնում:

 

 



© NEWS.am STYLE