Սվետլանա Լոբոդան 3 միլիոն ռուբլի կվճարի ԱՄՆ-ում ծննդաբերելու համար

23:55   20 մարտի, 2018

Երգչուհի Սվետլանա Լոբոդան պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ: Նա ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ՝ մայիսի սկզբին լույս աշխարհ կգա նրա երեխան: Նա Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն է վարձակալել, որը շաբաթն արժե 800 հազար ռուբլի:

Երգչուհին պատրաստվում է ծննդաբերել Cedars-Sinai Medical Center կլինիկայում, որտեղ ծննդաբերել են Քիմ Քարդաշյանը, Մադոննան, Բրիթնի Սփիրսը: Ծննդաբերության ծախսերը կազմում են 2.5 – 3 միլիոն ռուբլի:

Հիշեցնենք, որ Երգչուհի Սվետլանա Լոբոդան Instagram-ի իր էջում նոր լուսանկար էր հրապարակել, որը մեկնաբանել էր հետևյալ կերպ.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս, հանդիսատեսին, իմ թիմին, որոնք տարիներ ի վեր իմ կողքին են եղել: Այս տարին ինձ համար լի էր վառ իրադարձություններով և այն դարձավ շրջադարձային: Ես հեռանում եմ փոքրիկ հանգստի, որպեսզի Ձեզ համար նոր ալբոմ ձայնագրեմ և պատրաստել ամենևին նոր շոու, որը կներկայացնենք արդեն նոյեմբերին: Եվ, իհարկե, ես դադար եմ վերցնում, որպեսզի պատրաստվեմ յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ մայրանալուն: Դա ինձ համար հրաշքից էլ առավել է: Շնորհակալ եմ երկնքին նման պարգևի համար, իսկ Ձեզ՝ մեծ սիրո համար: Կհանդիպենք հունիսին»:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE