«Ինձ ոչ միշտ են բաժին հասնում խելացի մարդկանց դերեր». Գարի Օլդմենը նշում է 60-ամյակը

14:35   21 մարտի, 2018

Անգլիացի հայտնի դերասան Գարի Օլդմենն այսօր՝ մարտի 21-ին, նշում է ծննդյան 60-ամյակը: Իր կարիերայի ընթացքում Գարին ներառվել է մեծագույն դերասանների շարքում, ինչպես նաեւ արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «BAFTA» եւ այլն:

Օլդմենին հայտնիություն են բերել «Լեոն», «5-րդ տարրը», «Հաննիբալ», «Նախագահի ինքնաթիռը», «Անմահ սիրուհին», «Ռոբոկոպ» ֆիլմերը:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի արտահայտած ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը.

«Ընկերներիդ ընտրում ես՝ ելնելով նրանց բնավորությունից, իսկ գուլպաները՝ կախված գույներից»։

«Ես որոշակի անորոշություն սիրում եմ։ Ես շատ հասարակ կյանքով եմ ապրում»։

«Եթե կարողանայի ունենալ մեկ այլ կյանք, կցանկանայի լինել Ջոն Լենոնը»։

«Շեքսպիրը ենթատեքստով ոչինչ չի գրել․ դերասանն է ենթատեքտ դնում դերի մեջ»։

«Երբեմն իմ կիրքն ու էներգիան շփոթում են զայրույթի հետ»։

«Ես ծափահարում եմ այն ամենին, ինչը կարող է երեխային կտրել համակարգչից կամ Play Station-ից»։

«Սիրում եմ խաղալ այնպիսի կերպարների, որոնց լռությունը շատ բարձր է»։

«Ինձ դուր է գալիս թատրոնի պարզ պոեզիան: Դու կարող ես կանգնել բեմի վրա, թափահարել վերարկուդ եւ ասել. «1860 թ-ն էր. ձմեռ էր…»»:

«Դու վերցնում ես այն, ինչ ունես եւ դնում դա քո դերի մեջ: Օրինակ՝ երբ ես մարմնավորում եմ մեկին, ով լացում է, դա իմ կերպարը չէ, դա հենց Գարի Օլդմենն է լացում»:

«Ինձ ոչ միշտ են բաժին հասնում խելացի մարդկանց դերեր»:

Լուսանկարները՝ Variety, The Sun



© NEWS.am STYLE