52-ամյա Սինդի Քրոուֆորդը ցույց է տվել բիկինիով արխիվային լուսանկար

12:34   21 մարտի, 2018

52-ամյա Սինդի Քրոուֆորդը ցույց է տվել բիկինիով արխիվային լուսանկար։ Սուպերմոդելն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որն արվել էր անցած դարի 90-ականների վերջին։

«Գարնան առաջին օրը»,- մակագրել է լուսանկարը Սինդին։ Լուսանկարն արվել է այն ժամանակաշրջանում, երբ սուպերմոդելն աշխատում էր Versace և Givenchy ապրանքանիշերի համար։

Նշենք, որ օրեր առաջ ամերիկացի հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդն նշեց իր ծննդյան 52-ամյակը։

Սինդի Քրոուֆորդը ամուսնու Ռենդի Գերբերի հետ այս տարի մայիսին կնշեն իրենց ամուսնության 20-ամյակը: Նրանք ունեն 2 զավակ՝ 16-ամյա դուստր Քայան և 18-ամյա որդին՝ Փրեսլին: Նրանք նույնպես վստահ քայլերով առաջ են շարժվում մոդելային բիզնեսում: Calvin Klein-ի այս տարվա գարնանային գովազդային արշավի հերոսները հենց նրանք են:



© NEWS.am STYLE