Տոտալ դենիմ. Սիրուշոյի նոր լուքը՝ Բոստոնից

16:22   21 մարտի, 2018

Սիրուշոն, որը համերգային շրջագայությամբ մեկնել է Միացյալ Նահանգներ, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Բոստոնից: Դրանցում 31-ամյա երգչուհին տոտալ դենիմ լուքով է.

Ավելի վաղ Սիրուշոն Նյու Ջերսիում այցելել էր հայ նկարիչներից մեկին.

«Մինչև դեպի Բոստոն շարժվելը Նյու Ջերսիում այցելեցի նաև նկարիչ Ռուդիկ Պետրոսյանին, ով, ինչպես իմացա, համերգից ոգեշնչված սկսել էր իմ դիմանկարների վրա աշխատել»,- գրել էր երգչուհին:

Նշենք, որ մարտի 23-ին Սիրուշոն ելույթ է ունենալու Բոստոնում:



© NEWS.am STYLE