Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի, Տատյանա Նավկայի ու ռուսական մյուս աստղերի երեխաները մասնակցել են Գալինա Յուդաշկինայի ցուցադրությանը

14:02   21 մարտի, 2018

Աստղային ծնողներ՝ աստղային երեխաներ։ «Сплетник»-ը հաղորդում է, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Գալինա Յուդաշկինայի Yudashkin Kids մանկական հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը։ Միջոցառումների մասին իրենց Instagram-ում հայտնել են Ժասմինը, Տատյանա Նավկան, Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը. նրանց երեխաները երեկ պոդիում էին բարձրացել։

Տատյանա Նավկայի ու Դմիտրի Պեսկովի 3-ամյա դուստրը՝ Նադյան, պոդիում էր բարձրացել անհավանական գեղեցիկ շքեղ կարմիր զգեստով ու, կարծես, իրեն միանգամայն վստահ էր զգում նոր կերպարով։

Публикация от Tatiana Navka (@tatiana_navka)

Ժասմինի դուստրը՝ 6-ամյա Մարգարիտան, սպիտակ զգեստով ու մեծ սպիտակ արջի հետ էր պոդիում բարձրացել։

Публикация от Жасмин / Jasmin (@jasmin)

Դե, իսկ Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի 4-ամյա դուստր Լիզան եզրափակել է ցուցադրությունը։ Նրա հայտնությունը իսկական անակնկալ էր՝ աղջիկը ներկայացել է հարսանեկան զգեստով՝ ձեռքին ծաղկեփունջ։  

 

Публикация от ALLA PUGACHEVA (@alla_orfey)



© NEWS.am STYLE