Եվա Ռիվասը խոսել է իր մահվան մասին

15:36   21 մարտի, 2018

Եվա Ռիվասը հպարտանում է նրանով, որ տարբերվում է բոլորից: 30-ամյա երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Ճի՞շտ է, արդյոք, լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են... Որպեսզի գոհացնես, որպեսզի քեզ չտադեն, որպեսզի չքննարկեն, չվիճեն... Հնարավոր է... Բայց ես, երբ ծեր լինեմ եւ մահամերձ պառկած, կուզեմ ասել՝ ինչ հիասքանչ կյանք եմ ապրել, ես երջանիկ եմ, այլ ոչ թե այնպես եմ ապրել, որ գոհացնեմ ուրիշներին: Չէ՞ որ մենք մահանում ենք միայնության մեջ...

Ընկերներ, պետք է այնպես ապրել, որ մեր հոգին երջանիկ լինի, ոչ թե ուրիշներինը»:

Ի դեպ, ավելի վաղ Ռիվասը ցույց էր տվել իր «եղբորը»:

«Ընկերներ, նա իմ եղբայրն է: Նա լավ ընկեր է եւ լավ օգնական՝ ցանկացած հարցում, որը վերաբերում է կյանքին: Մենք ծանոթացել ենք մեկ տարի առաջ, եւ սա մի ծանոթություն է, որի համար ես շատ ուրախ եմ»,- գրել է Ռիվասը:



© NEWS.am STYLE