Արմինկան պարծեցել է պիթոնի կաշվից իր պայուսակով (ֆոտո)

18:31   21 մարտի, 2018

Մինչ համաշխարհային աստղերը՝ ի դեմս Պամելա Անդերսոնի, եւ նորաձեւության տները՝ ի դեմս Versace-ի, հրաժարվում են բնական մորթուց, Արմինկան հրապարակել է նոր լուսանկար, որում պարծեցել է իր նոր պայուսակով:

Պայուսակը պիթոնի կաշվից է: Երգչուհին այն նվեր է ստացել լիբանանահայ իր ընկերոջից, որը զբաղվում է նմանատիպ պայուսակների դիզայնով:

Նշենք, որ օրերս Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Քալիֆորնիայի Սուրբ Ղեւոնդյաց Մայր տաճար, որտեղ պատարագ է մատուցել:

Պատարագին մասնակցել է նաեւ Արմինկան՝ քրոջ եւ որդու հետ: 

«Միշտ առաձնահատուկ պատկառանք եմ տածել այս հոգեւոր առաջնորդի հանդեպ.... Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էր այսօր Սուրբ Ղեւոնդյաց Մայր տաճարում»,- գրել է երգչուհին:



© NEWS.am STYLE