Նիկոլայ Բասկովը պատմել է փողի դիմաց ինտիմի եւ Լոպիրյովայից երեխա ունենալու ցանկության մասին

17:06   21 մարտի, 2018

Նիկոլայ Բասկովը պատմել է փողի դիմաց սեքսի եւ Վիկտորիա Լոպիրյովայից երեխա ունենալու ցանկության մասին: Հայտնի երգիչը հարցազրույց է տվել  «Комсомольская правда» թերթին, որում խոստովանել է, որ պատրաստ է բազմազավակ հայր լինելուն եւ պարզաբանել, թե ինչպես է կարողացել մերժել համառ երկրպագուհուն:

Բասկովի խոսքով՝ նրա երկրպագուներից մեկը փողի դիմաց հանդիպում է առաջարկել նրան, սակայն երգիչը կտրականապես մերժել է:

«Ես նույնիսկ չքննարկեցի դա: Բայց նա պնդում էր՝ «Կոլյա, ասա՝ որքա՞ն»: Ես ասացի՝ «Իմ օրգանիզմի առանձնահատկություններն այնպիսին են, որ հիմա սեւահերներին չեմ արձագանքում...», իսկ նա պատասխանեց՝ «Ես կփոխեմ վարսերիս գույնը»,- պատմել է արտիստը:

Հիմա Նիկոլայը երջանիկ է Վիկտորիա Լոպիրյովայի հետ հարաբերություններում։ Ավելին, 2017-ի հոկտեմբերի 5-ին սիրահարները պետք է ամուսնանային Չեչնիայում, սակայն հարսանիքը անորոշ ժամկետով հետաձգել են։

Երգիչը մտադիր է երեխաներ ունենալ Լոպիրյովայից։

«Ես արդեն մի որդի ունեմ (Բրոնիսլավը, Սվետլանա Շպիգելի հետ ամուսնությունից) ու հիմա դուստր եմ ուզում։ Կամ գուցե ևս մեկ որդի։ Ես ևս երեք երեխա կցանկանայի ունենալ»,- ասում է Բասկովը։

«Ռուսաստանի ոսկե ձայնը» անկեղծ պատմել է գեղեցկուհի մոդելի հետ իր հարաբերությունների մասին։

«Վիկան ֆուտբոլի առաջնության նախաշեմին բարդ գրաֆիկ ուներ։ Մենք Անի Լորակի համերգին էինք, իսկ հենց հաջորդ առավոտյան Վիկան նորից գործուղման էր մեկնել։ Փետրվարին մենք փորձեցինք միասին լինել Մալդիվներում, գոնե հինգ օր, բայց ավաղ չստացվեց։ Կամ Վիկան է զբաղված, կամ ես եմ նկարահանումների։ Ու հետո, ես ու Վիկան արդեն այնքան երիտասարդ չենք, որ 20 տարեկանների նման բուռն զգացմունքներ ունենանք ու կրքեր։ Մի տեսակ ամեն ինչ ավելի հանդարտ է մեր հարաբերություններում»։

 



© NEWS.am STYLE