Փողը դեպի քեզ ձգելու կանոններ

13:46   23 մարտի, 2018

Կանոն 1. Երես տվեք ձեզ

ԽՍՀՄ-ի ժամանակներում մեզ ներշնչում էին. «Я-ն ռուսական այբուբենի վերջին տառն է»: Ակտիվորեն քարոզվում էր կյանքը հանուն ուրիշ մարդկանց, հանուն կոմկուսի իդեալների ապրելու միտքը: Արդյունքում մենք ունենք խորապես դժբախտ  «երջանիկ քաղաքացիների» մի քանի սերունդ:

Փողը դեպի քեզ գրավելու երկրորդ օրենքն ասում է. «Փողը գալիս է այն դեպքում, եթե այն Ձեզ հարմարավետություն եւ բավականություն է տալիս»: Որպես այդ օրենքի հակառակ կողմ, պետք է հասկանալ. եթե փողը հաճույք չի բերում, չի գալիս: Ավելին ասեմ. երբ փողն ուրախություն չի բերում, դուք ինքներդ դրանից (գիտակցաբար կամ անգիտակցաբար) խուսափում եք, դուրս եք մղում ձեր կյանքից:

Այստեղ է, որ դաստիարակությունը խանգարում է մեզ: Մի կողմից մենք ուզում ենք հարուստ լինել, լավ հագնվել, շատ ճամփորդել ու հանգստանալ, իսկ մյուս կողմից մեր դաստիարակությունը մեզ դրդում է համեստ լինել, ապրել ուրիշների համար, երեխաների, ամուսնու, ընտանիքի, ընկերների. անձամբ  Ձեզ փող պետք չէ, այն ձեզ ուրախություն չի բերում:   

Իրերի այդ դրվածքն անհրաժեշտ է փոխել: Հենց հիմա ինքներդ ձեզ հարցրեք.  «Սիրելիս, ես ի՞նչ եմ ուզում»:  Թող որ դա աննշան, բայց հաճելի մի բան լինի` հոգու համար: Գուցե դա փոքրիկ շոկոլադ է կամ մի բաժակ սուրճ, կամ նոր զարդ, կամ որեւէ հագուստ: Երես տվեք ձեզ: Կանոնավոր եղանակով արեք դա: Թող որ ձեր եկամտի մի մասն ուղղվի փող ունենալուց հաճույք ստանալուն: Այդպիսով մենք մեզ թույլ ենք տալիս ցանկանալ (դա ձգում է փողը) եւ հաճույք ենք ստանում փողից (դա եւս ձգում է փողը):

Կարեւոր է: Աստիճանաբար, առանց շտապելու մեծացրեք ինքներդ ձեզ երես տալու ծավալները: Կարող է այնպես լինել, որ դուք ամբողջ փողով ձեզ համար թանկարժեք իր գնեք եւ փողը չհերիքի եւ դուք պարտք կամ վարկ վերցնեք:  Այդպես լինում է, երբ երկար ժամանակ ինքներդ ձեզ զսպում եք, իսկ հետո  «պոկվում եք»` բոլոր անցած տարիների համար ինքներդ ձեզ փոխհատուցելու:  Նման բան կարող է պատահել առաջին եւ երկրորդ չակրայում ցածր էներգետիկայի պատճառով: Այդ հարցին մենք առանձին կանդրադառնանք «Փողային կարմայի վերակոդավորում 28 օրում» մարզման ընթացքում:

Կանոն 2. Ուրախությամբ եւ շնորհակալությամբ ընդունեք փողը

Փողային երկրորդ կանոնն ասում է. փողը գալիս է այն ժամանակ, երբ այն հարմարավետություն եւ հաճույք է բերում:  Օրենքը պարզ է եւ անփոփոխ. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է բերում»: Եթե փողն ուրախություն եւ հաճույք է բերում, անընդհատ գալիս է: Ձեր ամբողջ կանացի էությունը դեպի իրեն է ձգում փողը: Որքան ավելի մեծ հաճույք է ձեզ բերում փողը, այնքան շատ եք այն ձգում դեպի ձեզ: 

Երբ ձեզ փող են նվեր տալիս, փոխանցում, տալիս, նվիրում, վճարում, ուրախացեք եւ շնորհակալություն հայտնեք տվողին:  Նույնիսկ եթե ձեզ վերադարձնում են ուշացրած պարտքը, մեկ է, ասեք.  «շնորհակալ եմ քեզ» եւ ուրախացեք այն փաստից, որ փողը վերադարձել է:

Կանոն 3. Ձեր ձեռքերով անցկացրեք Աստվածային բարեբերությունը 

Ուրիշներին բարիք նվիրեք: Բարի գործեր արեք: Բոլոր նախորդ կանոնները կիրառելու դեպքում ձեր եկամուտը հավանաբար ավելացել է եւ ձեզ սկսել են նվերներ տալ. Ձեր եկամտի մի մասը տվեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Փողի մի մասը զոհաբերեք Աստվածահաճո գործին կամ բարեգործությանը: Օգնեք անտուն երեխաներին կամ որբերին: 

Փող տվեք` օգտագործելով «Արարչական ազդակը»

Ձեզ փող ուղարկելով` Աստվածային սկիզբն ակնկալում է, որ այդ փողի մի մասը ձեր ձեռքով հասնի նրանց, ովքեր Աստծու օգնության կարիքն ունեն: Հիշեք. «Աստված ձերից բացի, այլ ձեռքեր չունի»: Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը եւ դրա մի մասն ուղղեք բարի գործերի: Աստծուն օգնեք աջակցել մարդկանց, եւ նա ձեզ կօգնի ստանալ այն ամենը, ինչ ուզում եք: Որքան շատ եք նվիրում, այնքան շատ է տրվում ձեզ:

 

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE