Գարնանային մեկօրյա սննդակարգ

13:10   26 մարտի, 2018

Որքան մոտենում է ամառը՝ այդքան շատ են կանայք ցանկանում ազատվել ավելորդ քաշից, ու քանի որ ժամանակը քիչ է, նրանք հիմնականում ընտրում են կոշտ էքսպրես սննդակարգեր։ Հենց դա էլ գլխավոր սխալն է։ Ձմեռվանից հետո մեր օրգանիզմը թուլացած է, ավիտամինոզն ու իմունիտետի ցածր մակարդակը կարող են քրոնիկ հիվանդություններ առաջացնել։

Նման պայմաններում սխալ կազմված գարնանային սննդակարգը կարող է միայն վնաս պատճառել. օրգանիզմը, որն առանց այդ էլ սթրեսի վիճակում է գտնվում, բացասաբար կարձագանքի քաղցին։

Դրա համար էլ պետք է ընտրել հավասարակշռված սննդակարգեր՝ կազմելով ճիշտ ճաշացանկ, կամ էլ պարզապես բացառելով որոշ մթերքներ, օրինակ՝ խմորեղենն ու քաղցրեղենը։ Չնայած՝ գարնանը կարելի է ժամանակ առ ժամանակ նաեւ շոկոլադ ուտել, որը բարձրացնում է տրամադրությունը ու թոթափում սթրեսը։

Եվ այսպես՝ մեկօրյա սննդակարգի ճաշացանկը

Նախաճաշ՝ տոստ կամ մի քանի կրեկեր, 125 գրամ կաթնաշոռ, 1 գդալ մեղր, ոչ քաղցր թեյ կամ սուրճ

Երկրորդ նախաճաշ՝ մի քանի միրգ ու կանաչ գույնի բանջարեղեն՝ տաքդեղ, վարունգ

Ճաշ՝ մի կտոր եփած միս, բանջարեղենային ապուր, թարմ բանջարեղեն

Ետճաշիկ՝ տոստ կամ կրեկերներ, մի քիչ կաթնաշոռ, բանջարեղեն։

Ընթրիք՝ յոգուրտ եւ մրգեր

Աղբյուրը՝ it-woomen.ru

 



© NEWS.am STYLE