Քենդալ Ջեները՝ Փարիզում շքեղ ապրանքանիշի համար նկարահանումներին

18:48   21 մարտի, 2018
Քենդալ Ջեներին «բռնացրել են» Փարիզում շքեղ ապրանքանիշի համար նկարահանումների ժամանակ։ Պապարացիները մոդելին նկատել են Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ Քիմ Քարդաշյանի քույրը մասնակցում էր Longchamp գովազդարշավին։
 
Քենդալը վազում էր Մոնմարտրով։
 
Նաև՝ լուսանկարվում Միտտերանի գրադարանի մոտ:

Հիշեցնենք, որ Քենդալ Ջեները նկարահանվել է ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան համարի շապիկին: Այն վերնագրված է այսպես. «Ես ոչինչ չունեմ թաքցնելու»:

Ամսագրի համարում տրված հարցազրույցում 22-ամյա Քենդալն ասել է, որ հանդիպում է բասկետբոլիստ Բլեյք Գրիֆֆինի հետ, այսպիսով հերքել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին ասեկոսեները: Նա ավելացրել է, որ ցանկանում է մայրանալ 28-29 տարեկան հասակում:

Անդրադառնալով իր սեռական կողմնորոշման հարցին 22-ամյա մոդելն ասել է, որ հակառակ իր քույրերի, որոնց անձնական կյանքը հասարակության համար բաց է, նա թաքցնում է և ամեն անգամ ցույց չի տալիս իր բոյֆրենդին: Քենդալն այդ առումով զուսպ է: Նրա մեջ տղամարդկային էներգիան շատ է, նրա շարժուձևը՝ ավելի կոպիտ, սակայն նա միասեռական չէ և ոչինչ չունի թաքցնելու:

Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ Splash


© NEWS.am STYLE