Քայլի և Քենդալ Ջեներների հայրը՝ Քեյթլին Ջեները Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման, արյունոտ քթով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում 68-ամյա աստղը առանց դիմահարման լոգարանի հագուստով նստած է անկողնու վրա:
Դեպքից միայն երկու օր հետո է նա որոշել մեկնաբանել տեղի ունեցածը: Մալիբուում նա արևայրուք է ստացել, որից էլ առաջացել է քթի վրայի այդ արյունոտ բաց վերքը: Քեյթլինը գնում է Հյու Ջեքմենի հետքերով, ով նույնպես սոցցանցերում ֆիքսել էր իր պայքարը մաշկի քաղցկեղի դեմ՝ հուսալով նպաստել հիվանդության մասին իրազեկմանը:
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 68-ամյա աստղը շրջում է առանց դիմահարդարման, որպեսզի չգրգռի վերքը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջեները (այժմ՝ Քեյթլին Ջեներ) սեռափոխության վիրահատության է ենթարկվել:
Աղբյուրը՝ DailyMail