20:42 21 մարտի, 2018Հղի Քլոե Քարդաշյանը, ով մոտ օրերս պիտի ծննդաբերի, Instagram-ի իր էջում նոր հմայիչ կիսամերկ լուսանկար է հրապարակել:

33-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղը լուսանկարվել է միայն ներքնազգեստով:

Նշենք, որ Քլոեն, ով ուր որ է պետք է ծննդաբերի, վերջերս հայտնել էր, որ դուստր է ունենալու։ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը միայն դեկտեմբերի վերջին են հայտնել այն մասին, որ երեխա են ունենալու։ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսին։

Հիշեցնենք, որ վերջերս հղի Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր՝ Good American ապրանքանիշի էջում կիսամերկ էր ներկայացել: 33-ամյա հայուհին, որը հղիության 8-րդ ամսում է, այս կերպ է որոշել գովազդել հագուստի սեփական արտադրանքը:
Աղբյուրը՝ DailyMail