«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Արամ Թորգոմյանը՝ աղջիկների գրավող եւ նյարդայնացնող հատկանիշների մասին

12:08   22 մարտի, 2018

Կանանց մեկամսյակի առթիվ NEWS.am STYLE-ը զրուցել է եւս մեկ հմայիչ ու հայտնի հայ տղամարդու՝ մոդել եւ դերասան Արամ Թորգոմյանի հետ, որը վերջին շրջանում առավել ճանաչվեց «Ազիզյանները 3» սիթքոմում իր կերպարով:

Արամը պատմել է, թե որ հատկանիշներով են աղջիկներն իրեն գրավում եւ նրանց որ հատկանիշներից է նյարդայնանում :)

Արամ, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:

Երկուսն էլ: Տարբերություն չկա ինձ համար:

Կինը գրավիչ է, երբ...

Երբ շպարված չէ եւ աչքի ընկներու ցանկություն չունի:

Չես սիրում, երբ աղջիկը...

Լինում է սոցցանցերում:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Հասկացող, ընդունող եւ ուշադիր:

Մոդե՞լ, թե՞ սպորտսմենուհի:

Սպորտսմենուհի:

Ամբոխից կառանձնացնես այն աղջկան, որը...

Որի հետ կփորձեմ ընտանիք ստեղծել… Կառանձնացնեմ ամբոխից, որ աննկատ մնանք ու լարվածությունից հեռու լինենք:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Համեստ:

Աղջիկները հաճախ քեզանից նեղանում են, որովհետեւ...

Կոպիտ խոսելու պատճառով, երբ մի բանը երկրորդ անգամ եմ կրկնում:

Աղջիկների մեջ քեզ նյարդայնացնում է...

Նույն պատասխանը: Երբ երկրորդ անգամ կամ ավելի շատ եմ մի բանը կրկնում:

Ի՞նչ կմաղթես կանանց եւ աղջիկներին:

Կանացի երջանկություն, սեր եւ հարգանք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արամ Թորգոմյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE